Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 166.1. Նվերներ ընդունելու կամ հաշվառելու սահմանված կարգը խախտելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 166.1. Նվերներ ընդունելու կամ հաշվառելու սահմանված կարգը խախտելը

(վերնագիրը խմբ. 07.12.22 ՀՕ-542-Ն)

1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով թույլատրելի չհամարվող նվերներ ընդունելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի հնգապատիկի չափով:

2․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր ընտանիքի անդամների կամ իր հետ փոխկապակցված անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված նվերների ստացման մասին դիտավորությամբ չհայտնելը կամ սահմանված կարգի խախտմամբ հայտնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի հնգապատիկի չափով:

3․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նվերները չհաշվառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի եռապատիկի չափով:

4․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նվերները սահմանված ժամկետների կամ կարգի խախտմամբ հաշվառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի կրկնապատիկի չափով:

(166.1-ին հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 07.12.22 ՀՕ-542-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։