ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 169.15. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ապօրինի գործունեություն կազմակերպելը
Հոդված 169.15. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ապօրինի գործունեություն կազմակերպելը
(վերնագիրը խմբ. 13.11.15 ՀՕ-130-Ն)
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ապօրինի գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան ծանուցման թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքի 20-ապատիկի չափով: (169.15 -րդ հոդվածը լրաց. 23.06.06 ՀՕ-89-Ն, խմբ. 13.11.15 ՀՕ-130-Ն)