Հոդված 142. Ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների պահպանության կանոնները հողօգտագործողների կողմից խախտելը
Հոդված 142. Ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների պահպանության կանոնները հողօգտագործողների կողմից խախտելը
Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտին սահմանակից հողամասերն օգտագործողների կողմից ընդհանուր պետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա գտնվող բնակավայրերի շրջաններում հետիոտնի արահետները և անցման կամրջակները նրանց ամրացված հողամասերի սահմաններում կառուցելու, նորոգելու և կանոնավոր կերպով մաքրելու պարտականությունները խախտելը, ինչպես նաև նրանց ամրացված հողամասերից դեպի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ տանող ելքատեղերը կամ մերձատար ուղիները, ներառյալ անցման կամրջակները տեխնիկապես սարքին և մաքուր վիճակում պահելու պարտականությունները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(142-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն)