ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 244.18. Տիեզերական գործունեության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
Հոդված 244.18. Տիեզերական գործունեության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
1. Տիեզերական գործունեության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 150.11-150.14-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Տիեզերական գործունեության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տիեզերական գործունեության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:
(244.18-րդ հոդվածը լրաց. 06.03.20 ՀՕ-156-Ն)