Հոդված 40.15
Հոդված 40.15.
Տեղամասային կենտրոնում կամ տեղամասային կենտրոնին հարող տարածքում գտնվելու կանոնները խախտելը
(վերնագիրը լրաց. 07.05.21 ՀՕ-205-Ն)
1. Քվեարկության նախապատրաստման, քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ տեղամասային կենտրոնում կամ քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասային կենտրոն պարբերաբար մտնելը (եթե գործողությունը շարունակվել է բանավոր նախազգուշացումից հետո) կամ տեղամասային կենտրոնում ապօրինի գտնվելը (եթե գործողությունը շարունակվել է տեղամասային կենտրոնը լքելու բանավոր պահանջը ներկայացնելուց հետո)՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
2. Քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք ունեցող անձի կողմից օրենքով սահմանված կարգով իր վկայականը դիտավորությամբ տեսանելի ձևով չկրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
3. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնին, այդ թվում՝ տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով անձի շարունակական ներկայությունը ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողության նպատակով, եթե այն շարունակվել է բանավոր նախազգուշացումից հետո՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
(40.15-րդ հոդվածը լրաց. 07.09.18 ՀՕ-376-Ն, 07.05.21 ՀՕ-205-Ն)