ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 244.26. Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
Հոդված 244.26. Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
1. Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 189.29-րդ և 189.30-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեսչական մարմնի ղեկավարը:
(244.26-րդ հոդվածը լրաց. 12.05.25 ՀՕ-110-Ն)