Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 11 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 157.16. Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության և վերակառուցման դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 157.16. Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության և վերակառուցման դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը

1. Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության և վերակառուցման (հանրային նշանակության շենքերի և շինությունների դեպքում՝ նաև հիմնանորոգման) դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրհիսնապատիկի չափով:

2. Տուգանքի նշանակումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը կամ չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:

(157.16-րդ հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-196-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։