Հոդված 244.13. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
Հոդված 244.13. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
(վերնագիրը փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն)
Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 123.5-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով, 116.1-116.10-րդ, 137.1-137.8-րդ հոդվածներով, 150.1-150.6-րդ հոդվածներով (բացառությամբ Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.7-150.9-րդ հոդվածներով և 150.10-րդ հոդվածով (բացառությամբ Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.15-րդ հոդվածով, 150.16-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը, իսկ սույն օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաև վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողը:
(244.13 - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-237-Ն, 27.02.12 ՀՕ-24-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 05.02.13 ՀՕ-8-Ն, 20.11.14 ՀՕ-173-Ն, 16.12.16 ՀՕ-18-Ն, խմբ. 01.03.18 ՀՕ-142-Ն, փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-59-Ն, 20.01.21 ՀՕ-49-Ն, 07.12.22 ՀՕ-539-Ն, 25.10.23 ՀՕ-343-Ն)