Հոդված 262. Վարչական ձերբակալման ժամկետները
Հոդված 262. Վարչական ձերբակալման ժամկետները
Վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ, բացառիկ դեպքերում, հատուկ անհրաժեշտության կապակցությամբ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել վարչական ձերբակալման այլ ժամկետներ:
Սահմանային ռեժիմը կամ ԽՍՀՄ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձինք կարող են ձերբակալվել մինչև երեք ժամ տևողությամբ` արձանագրություն կազմելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում անձը և իրավախախտման հանգամանքները պարզելու համար` մինչև երեք օր ժամանակով, ձերբակալման պահից քսանչորս ժամվա ընթացքում այդ մասին գրավոր հաղորդելով դատախազին, կամ դատախազի սանկցիայով` մինչև տասը օր ժամանակով, եթե իրավախախտողները չունեն իրենց անձը հաստատող փաստաթղթեր:
Վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է արձանագրություն կազմելու համար խախտողին բերելու պահից, իսկ հարբած վիճակում գտնվող անձին` նրա սթափվելու ժամանակից:
(262-րդ հոդվածը փոփ. 29.08.88, 10.03.90, 03.12.96 ՀՕ-102, 24.12.04 ՀՕ-68-Ն)
(262-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ մասի և 103-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներին հակասող և անվավեր 23.11.12 ՍԴՈ-1059 որոշմամբ)
(262-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված` 262-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր 23.11.12 ՍԴՈ-1059 որոշմամբ)