Հոդված 169.36. Առանց հավաստագրվելու սոցիալական ծառայություններ մատուցելը կամ անկախ կյանքի կենտրոնի գործունեություն իրականացնելը
Հոդված 169.36. Առանց հավաստագրվելու սոցիալական ծառայություններ մատուցելը կամ անկախ կյանքի կենտրոնի գործունեություն իրականացնելը
(վերնագիրը լրաց. 03.07.26 ՀՕ-358-Ն)
1. «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից սոցիալական ծառայություններ մատուցելը, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայություններ մատուցելն առանց պետական լիազոր մարմնում հավաստագրվելու՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով։
2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տնտեսական գործունեության կասեցում՝ մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով:
(169.36-րդ հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-427-Ն, լրաց., փոփ. 03.07.26 ՀՕ-358-Ն)