Հոդված 169.33. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել և չեն կարող առաջացնել հարկի նվազեցում
Հոդված 169.33. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել և չեն կարող առաջացնել հարկի նվազեցում
1. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի), սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել և չեն կարող առաջացնել հարկի նվազեցում՝
առաջացնում է նախազգուշացում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պատասխանատվության միջոցները չեն կիրառվում հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներն ինքնուրույն հայտնաբերելու և ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքերում:
(169.33-րդ հոդվածը լրաց. 11.09.24 ՀՕ-334-Ն, 24.10.25 ՀՕ-327-Ն)