Հոդված 171.8. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից կամ օրենքով սահմանված ժամկետում պահանջվող անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տեղեկություններ ներկայացնելը, համակենտրոնացումը չհայտարարագրելը

(վերնագիրը փոփ., լրաց. 03.03.21 ՀՕ-94-Ն, 03.07.25 ՀՕ-210-Ն)
1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից կամ օրենքով սահմանված ժամկետում պահանջվող անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տեղեկություններ ներկայացնելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից կամ օրենքով սահմանված ժամկետում պահանջվող անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տեղեկություններ ներկայացնելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
3. Տնտեսավարող սուբյեկտի կողմից հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը չհայտարարագրելը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 171.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հատկանիշները, տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի կամ համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
(171.8-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.03.21 ՀՕ-94-Ն, 03.07.25 ՀՕ-210-Ն)