Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 244.19. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտերը չկատարելու իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 244.19. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտերը չկատարելու իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը

1. Սույն օրենսգրքի 182.7-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում են վերահսկողություն իրականացնող կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտ կայացրած համապատասխան տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կամ տարածքային կենտրոնների պետերը:

(244.19-րդ հոդվածը լրաց. 25.10.23 ՀՕ-343-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։