Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 169.14. Առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) չթույլատրված կամ օրենքով արգելված բառերի և լիցենզիա չունեցող անձանց կողմից որոշակի բառերի օգտագործումն իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 169.14. Առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) չթույլատրված կամ օրենքով արգելված բառերի և լիցենզիա չունեցող անձանց կողմից որոշակի բառերի օգտագործումն իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն

(վերնագիրը լրաց. 08.12.11 ՀՕ-340-Ն, խմբ. 03.06.19 ՀՕ-55-Ն)

1. Օրենքով արգելված կամ առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) օրենքով սահմանված բառերի կամ դրանց ածանցյալների օգտագործումն իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Տուգանքի նշանակման օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, խախտումը չվերացնելը, այդ թվում` լիցենզիա (պետական գրանցում) ստանալու միջոցով`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Եթե համապատասխան բառերի և (կամ) դրանց ածանցյալների` համապատասխան գրանցում (լիցենզիա) չունեցող անձի կողմից օգտագործումն արգելող օրենքի հրապարակման և ուժի մեջ մտնելու ժամկետների միջև ժամանակահատվածը քիչ է վեց ամսից, ապա սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը առաջանում է սույն հոդվածով նախատեսված խախտումը նշված օրենքը հրապարակվելուց վեց ամիս հետո կատարվելու (չվերացվելու) դեպքում:

Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

2. Կենտրոնական բանկի կողմից համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «վարկավորում», «կրեդիտ», «կրեդիտավորում» բառերի կամ այդ գործունեությունը բնութագրելու համար կամ այդ գործունեության իրականացման նպատակով «փոխառություն», «փող», «դրամ», «փոխառության տրամադրում», «դրամի տրամադրում», «գումար», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «ֆինանս», «ֆինանսավորում», «ֆինանսների տրամադրում» բառերի կամ դրանց հոլովաձևերի և ածանցյալների օգտագործումն իր անվան մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաև լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ ներկայացվող գովազդներում օգտագործումը, գովազդ իրականացնողներին կամ գովազդելուն աջակցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը տուգանքի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով:

3.

4.

(169.14 -րդ հոդվածը լրաց. 08.06.04 ՀՕ-94-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-264-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-340-Ն, 06.12.12 ՀՕ-228-Ն, խմբ., լրաց. 03.06.19 ՀՕ-55-Ն)

(հոդվածը 12.06.24 ՀՕ-268-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)

(հոդվածը 03.07.26 ՀՕ-406-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո)

(03.07.26 ՀՕ-406-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։