Հոդված 243.1. «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին» և «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքներով սահմանված պահանջների խախտման համար վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող մարմինը
Հոդված 243.1. «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին» և «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքներով սահմանված պահանջների խախտման համար վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող մարմինը
1. «Կիբեռանվտանգության մասին» օրենքով անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ համարվող ծառայություն մատուցողի կամ «Կիբեռանվտանգության մասին» օրենքից բխող պարտավորությունները կամավոր ստանձնած իրավաբանական անձի նկատմամբ օրենքով նախատեսված կիբեռանվտանգության ոլորտը կարգավորող և վերահսկող մարմին առկա չլինելու կամ կարգավորող և վերահսկող մարմնին կիբեռանվտանգության ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում «Կիբեռանվտանգության մասին» օրենքի պահանջների խախտման գործերը քննում է տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը:
2. Պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների ոլորտներում, ինչպես նաև «Կիբեռանվտանգության մասին» օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով հաստատված և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքով սահմանված լիազորված մարմնին վերապահված՝ տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների նկատմամբ «Կիբեռանվտանգության մասին» օրենքի պահանջների խախտման գործերը քննում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը:
3. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից «Կիբեռանվտանգության մասին» օրենքի պահանջների խախտման գործերը քննում են համապատասխան պետական մարմինները, որոնց անունից վարչական տույժեր նշանակում է պետական մարմնի ղեկավարը:
4. Սույն օրենսգրքի 189.31-րդ հոդվածով սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական ակտեր կայացնում է տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը:
5. Սույն օրենսգրքի 12.3-րդ գլխով սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական ակտեր կայացնում է տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը:
(243.1-ին հոդվածը լրաց. 04.12.25 ՀՕ-457-Ն)