ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 21 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 274. Տուժողներին, վկաներին, փորձագետներին և թարգմաններին վճարելու ենթակա գումարները
Հոդված 274. Տուժողներին, վկաներին, փորձագետներին և թարգմաններին վճարելու ենթակա գումարները
Տուժողներին, վկաներին, փորձագետներին և թարգմաններին սահմանված կարգով հատուցվում են այն մարմնին (պաշտոնատար անձին) ներկայանալու հետ կապված նրանց ծախսերը, որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը:
Որպես տուժողներ, վկաներ, փորձագետներ և թարգմաններ կանչվող անձանց աշխատավարձը սահմանված կարգով պահպանվում է ըստ նրանց աշխատանքի վայրի, այն մարմնին (պաշտոնատար անձին) ներկայանալու կապակցությամբ բացակայելու ժամանակամիջոցի համար, որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը: