Հոդված 47.35. Կենսաբանական ծնողների սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման, ներմուծման և տեղափոխման կարգի ու պայմանների խախտումը
Հոդված 47.35. Կենսաբանական ծնողների սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման, ներմուծման և տեղափոխման կարգի ու պայմանների խախտումը
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով՝ կենսաբանական ծնողների սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման, ներմուծման և տեղափոխման կարգի ու պայմանների խախտումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:
(47.35-րդ հոդվածը լրաց.12.07.24 ՀՕ-319-Ն)
(հոդվածը 12.07.24 ՀՕ-319-Ն օրենքի լրացման մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեցամսյա ժամկետում)