Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 40.18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 40.18.

Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի բնութագրերի վերաբերյալ սխալ տեղեկություն տրամադրելը, տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի սահմանման կամ քվեարկության սենյակի կահավորման պարտականությունը չկատարելը, քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար անվճար վահանակներ չառանձնացնելը

1. Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի բնութագրերի վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին սխալ տեղեկություններ տրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

2. Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի սահմանման կամ քվեարկության սենյակի կահավորման վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջը սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։

3. Համայնքի ղեկավարի կողմից քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար անվճար վահանակներ չառանձնացնելը կամ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ առանձնացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

(40.18-րդ հոդվածը լրաց. 05.12.24 ՀՕ-511-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։