Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 40.11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 40.11.

Օրենքով սահմանված վավերապայմանների բացակայությամբ քարոզչական տպագիր նյութեր տարածելը, քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը

(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական տպագիր նյութի պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկություններ չպարունակող քարոզչական տպագիր նյութեր տարածելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար առանձնացված տեղերում տեղադրված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութեր դիտավորյալ պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ այլ կերպ վնասելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

(40.11 -րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, 05.12.24 ՀՕ-511-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։