ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 11 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 157.9. Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին շինարարությունում տեխնիկական վթարների մասին քառասունութ ժամվա ընթացքում տեղյակ չպահելը

(վերնագիրը փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն)
Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին շինարարությունում տեխնիկական վթարների մասին քառասունութ ժամվա ընթացքում լիազորված մարմնի սահմանած կարգով տեղյակ չպահելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(157.9-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն)