ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 170.5. Պետական լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռնարկատերերին սահմանված ժամկետներում չհաշվառելը կամ իրավաբանական անձանց սահմանված ժամկետներում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը
Հոդված 170.5 . Պետական լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռնարկատերերին սահմանված ժամկետներում չհաշվառելը կամ իրավաբանական անձանց սահմանված ժամկետներում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը
(վերնագիրը խմբ. 21.12.10 ՀՕ-220-Ն)
Պետական լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռնարկատիրոջը օրենքով սահմանված ժամկետում չհաշվառելը կամ իրավաբանական անձին օրենքով սահմանված ժամկետում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև եռապատիկը:
(170.5 - րդ հոդվածը խմբ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 21.12.10 ՀՕ-220-Ն)