Հոդված 95.6. Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների իրականացումը
Հոդված 95.6. Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների իրականացումը
1. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առանց Կադաստրի կոմիտեի թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների, ներառյալ՝ օդալուսանկարահանման իրականացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից առանց Կադաստրի կոմիտեի թույլտվության «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների, ներառյալ՝ օդալուսանկարահանման իրականացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:
(95.6-րդ հոդվածը լրաց. 17.01.23 ՀՕ-22-Ն)