ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 169.23. Անօրինական պահնորդական ծառայություններ առաջարկելը, մատուցելը կամ անօրինական պահնորդական ծառայություններից օգտվելը
Հոդված 169.23. Անօրինական պահնորդական ծառայություններ առաջարկելը, մատուցելը կամ անօրինական պահնորդական ծառայություններից օգտվելը
(վերնագիրը լրաց. 18.04.25 ՀՕ-94-Ն)
1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի կամ ֆիզիկական անձի կողմից մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելը կամ մատուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի իննհարյուրապատիկից հազարհարյուրապատիկի չափով:
2. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի կամ ֆիզիկական անձի պահնորդական ծառայություններից օգտվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի իննհարյուրապատիկից հազարհարյուրապատիկի չափով:
(169.23 -րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-7-Ն, լրաց., փոփ. 18.04.25 ՀՕ-94-Ն)