Հոդված 147. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արտադրման, կառուցման (տեղադրման), իրացման, ձեռքբերման և ներմուծման սահմանված կարգը խախտելը
Հոդված 147. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արտադրման, կառուցման (տեղադրման), իրացման, ձեռքբերման և ներմուծման սահմանված կարգը խախտելը
Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արտադրման, կառուցման (տեղադրման), իրացման, ձեռքբերման և ներմուծման սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արժեքի չափով:
(147-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)