Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 169. Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 169. Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը

(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)

1. Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, այսինքն` առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ առանց հատուկ թույլտվության կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա (բացառությամբ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման) կամ միևնույն տնտեսավարող սուբյեկտի կողմից միաժամանակ դեղերի մանրածախ և մեծածախ իրացման գործունեությամբ զբաղվելը կամ առանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով:

2. Սույն հոդվածի համաձայն` պետությանը պատճառված վնասի հաշվարկում ներառվում է նաև պետական գրանցման, ինչպես նաև հատուկ թույլտվության, լիցենզիայի տրման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձման ենթակա պետական տուրքի չափը:

(169-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 10.10.00 ՀՕ-96, լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-244-Ն, խմբ. 05.10.10 ՀՕ-138-Ն, 21.12.10 ՀՕ-220-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-18-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն, լրաց. 11.04.24 ՀՕ-154-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։