Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 15 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 212. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի պաշտոնատար անձանց կողմից զինապարտների և զորակոչիկների հաշմանդամության վերաբերյալ տեղեկություններ չհաղորդելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 212. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի պաշտոնատար անձանց կողմից զինապարտների և զորակոչիկների հաշմանդամության վերաբերյալ տեղեկություններ չհաղորդելը

(վերնագիրը փոփ. 02.10.24 ՀՕ-352-Ն)

Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա դրված է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված բոլոր զինապարտների մասին, անկախ հաշմանդամության խմբից կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից, զինվորական կոմիսարիատներին տեղեկություններ հաղորդելու պարտականությունը, այդ տեղեկությունները չհաղորդելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(212-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 27.11.06 ՀՕ-228-Ն, փոփ., լրաց. 02.10.24 ՀՕ-352-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։