Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Այս հոդվածն ուժը կորցրել է -ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 225. Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 225. Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

(վերնագիրը փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն)

Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 79.1, 122 և 187 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 173.2 և 173.3 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հակահրդեհային կանոնների խախտման մասով:

Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

ա) hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով.

բ) hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.

գ) hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հարյուրհիսնապատիկի չափով.

դ) (կետն ուժը կորցրել է 10.06.19 ՀՕ-65-Ն)

(225-րդ հոդվածը փոփ. 26.08.87, 14.06.94 ՀՕ-105, 04.11.03 ՀՕ-30-Ն, խմբ 15.06.06 ՀՕ-146-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-89-Ն, փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն, լրաց. 13.07.23 ՀՕ-260-Ն, փոփ. 12.05.25 ՀՕ-113-Ն)

(12.05.25 ՀՕ-113-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։