Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 20 · ՎԱՐՉԱԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ, ԻՐԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ, ԻՐԵՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՎԵՐՑՆԵԼԸ

Հոդված 259. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթն ապահովելու միջոցները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 259. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթն ապահովելու միջոցները

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, վարչական իրավախախտումները կանխելու նպատակով, եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները, անձը պարզելու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե տեղում այն կազմելը հնարավոր չէ և եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, գործերի ժամանակին ու ճիշտ քննումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների կատարումը ապահովելու նպատակով թույլատրվում է կատարել անձի նույնականացում կամ անձի վարչական ձերբակալում, անձնական զննում, իրերի զննում և իրերի ու փաստաթղթերի վերցնում:

Սույն հոդվածով նախատեսված նպատակներով վարչական ձերբակալման, անձնական զննության, իրերի զննության և իրերն ու փաստաթղթերը վերցնելու կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:

(259-րդ հոդվածը փոփ. 03.07.25 ՀՕ-202-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։