Հոդված 284. Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հասարակայնությանը տեղյակ պահելը
Հոդված 284. Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հասարակայնությանը տեղյակ պահելը
Սույն օրենսգրքի 53, 126, 129, 133, 172, 174, 174.2 և 175 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող մարմինը (պաշտոնատար անձը) խախտողի նկատմամբ նշանակված տույժի մասին տեղեկացնում է նրա աշխատանքի, ուսման կամ բնակության վայրի ադմինիստրացիային կամ հասարակական կազմակերպությանը, իսկ սույն օրենսգրքի 207 հոդվածով նախատեսված խախտումների վերաբերյալ գործեր քննելու դեպքում` աշխատանքի (ուսման) վայրի հիմնարկի, կազմակերպության և ուսումնական հաստատության ղեկավարին: Սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշման մասին տեղեկացվում է նաև այն հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիային կամ ոստիկանությանը, որոնք դատարան են ուղարկել մանր հափշտակման վերաբերյալ արձանագրությունը:
Սույն օրենսգրքի 43, 43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով,115-119, 121, 122 հոդվածներով, 135 հոդվածի առաջին մասով, 136 հոդվածի առաջին մասով, 137 հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով, 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող պաշտոնատար անձինք չարանենգ խախտողի նկատմամբ նշանակված տույժի մասին տեղեկացնում են նրա աշխատանքի, ուսման կամ բնակության վայրի ադմինիստրացիային կամ հասարակական կազմակերպությանը:
(284-րդ հոդվածը խմբ. 30.09.87, 10.03.90, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 27.11.06 ՀՕ-228-Ն, լրաց. 02.12.08 ՀՕ-221-Ն, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)