Հոդված 327. Գույքային վնասի հատուցման մասում որոշումը չկատարելու հետևանքները
Հոդված 327. Գույքային վնասի հատուցման մասում որոշումը չկատարելու հետևանքները
Գույքային վնասի հատուցման մասում որոշումը սույն օրենսգրքի 326 հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետում չկատարելու դեպքում այն ուղարկվում է քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված կատարողական վարույթի կարգով վնասը բռնագանձելու համար:
◙ Հոդված 327.1. Անցումային դրույթներ
1. Օրենսգրքի 158-րդ հոդվածի ութերորդ և իններորդ մասերն ուժի մեջ են մտնում`
ա) 2011 թվականի հուլիսի 1-ից Երևանում և մարզային կենտրոններում գործող հանրային սննդի և կենցաղային ծառայությունների օբյեկտների աշխատողների համար.
բ) 2010 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության մնացած ողջ տարածքում գործող հանրային սննդի և կենցաղային ծառայությունների օբյեկտների աշխատողների համար:
2. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 23-րդ մասը ուժի մեջ է մտնում`
ա) 2009 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության բնակավայրերում գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերի համար.
բ) 2008 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության բնակավայրերից դուրս` միջպետական, հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներին գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերի համար:
3. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 24-րդ մասը ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:
3.1. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:
4. (կետն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-294-Ն)
(327.1 -ին հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-70-Ն, փոփ., լրաց. 17.06.08 ՀՕ-120-Ն, լրաց. 18.03.09 ՀՕ-59-Ն, փոփ. 29.11.11 ՀՕ-294-Ն, լրաց. 11.09.12 ՀՕ-179-Ն)
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության վարչական
իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ ՉԱՓԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 06.12.17 ՀՕ-242-Ն)
Հավելված թիվ 2
Հայաստանի Հանրապետության վարչական
իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի
ՄՇԱԿՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ` ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ԶԳԱԼԻ ԵՎ ՄԱՆՐ ՉԱՓԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 06.12.17 ՀՕ-242-Ն)