Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 10. Իրավական օգնություն ցույց տալու հարցերով հաղորդակցության իրականացման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Իրավական օգնություն ցույց տալու հարցերով հաղորդակցության իրականացման կարգը

1. Եթե իրավական օգնության մասին հարցումն ուղարկում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, ապա Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի պահանջների պահպանմամբ կազմած հարցումը ներկայացվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենտրոնական մարմին՝ հարցումը կատարման նպատակով օտարերկրյա պետության կենտրոնական մարմնին փոխանցելու համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի հարցման կատարման արդյունքով օտարերկրյա պետության կողմից ստացված փաստաթղթերը (առարկաները) կենտրոնական մարմինն անհապաղ տրամադրում է հարցումը կազմած Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնին:

3. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից իրավական օգնության մասին հարցումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմին ներկայացվելու դեպքում այն փոխանցվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին կատարումն ապահովելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն իրավական օգնության մասին հարցման կատարման արդյունքները ներկայացնում են կենտրոնական մարմին, որը կատարման արդյունքով կազմված փաստաթղթերն անհապաղ փոխանցում է օտարերկրյա պետության իրավասու մարմնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։