Հոդված 64. Վարույթի փոխանցման մասին միջնորդության ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները
Հոդված 64. Վարույթի փոխանցման մասին միջնորդության ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները
1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա վարույթի փոխանցման մասին հարցումը պետք է պարունակի՝
1) միջնորդության հասցեատիրոջ՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կամ օտարերկրյա պետության իրավասու մարմնի անվանումը,
2) արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը և հարցումը ներկայացնող պետության տվյալ պահին գործող օրենքի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հանցանքը կատարելու պահին գործող օրենքի տեքստը, որի հիման վրա այդ արարքը համարվում է հանցանք,
3) անձի անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, վայրը, որին մեղսագրվող հանցանքի վերաբերյալ վարույթը փոխանցվում է, նրա քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը (հասցեն) և հնարավորության դեպքում` այլ տվյալներ:
2. Վարույթը փոխանցելու մասին հարցմանը պետք է կցված լինեն անձի վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից նախաձեռնված վարույթի բոլոր նյութերը և դրանց պատշաճ թարգմանությունը հայերեն կամ միջազգային պայմանագրով նախատեսված կամ փոխհամաձայնեցված լեզվով: