Հոդված 25. Ինքնաբացարկի, բացարկի կամ քննությանը մասնակցելուց հեռացնելու հարցի լուծումը
Հոդված 25. Ինքնաբացարկի, բացարկի կամ քննությանը մասնակցելուց հեռացնելու հարցի լուծումը
1. Ինքնաբացարկի, բացարկի կամ քննությանը մասնակցելուց հեռացնելու միջնորդությունը լուծում է բողոքը կամ միջնորդությունը քննող դատավորը: Անձը քննությանը մասնակցելուց կարող է հեռացվել նաև միջնորդությունը կամ բողոքը քննող դատավորի նախաձեռնությամբ:
2. Ինքնաբացարկի, բացարկի կամ քննությանը մասնակցելուց հեռացնելու վերաբերյալ կայացվում է որոշում, որի պատճենն ուղարկվում է քննությանը մասնակցող անձանց:
3. Ինքնաբացարկ հայտնած դատավորը պարտավոր է քննությանը մասնակցող անձանց բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որոնք ենթակա են բառացի արձանագրման: Եթե ինքնաբացարկ հայտնած դատավորը գտնում է, որ կարող է տվյալ քննության ընթացքում լինել անկողմնակալ, ապա իրավասու է դիմելու քննությանը մասնակցող անձանց` առաջարկելով իր բացակայությամբ քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե քննությանը մասնակցող անձինք դատավորի բացակայությամբ համաձայնում են անտեսել դատավորի ինքնաբացարկը, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորը շարունակում է քննությունը:
4. Դատավորին հայտնված բացարկը լուծում է տվյալ դատավորը: Եթե բացարկ է ներկայացվել կոլեգիալ կազմով քննությունն իրականացնող մեկից ավելի դատավորների կամ դատարանի ամբողջ կազմին, ապա յուրաքանչյուր դատավոր լուծում է իր բացարկի հարցը:
5. Մեկից ավելի անձանց միաժամանակ հայտնված բացարկների դեպքում առաջնահերթության կարգով լուծվում է դատավորին, այնուհետև՝ թարգմանչին հայտնված բացարկը: