Հոդված 55. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձին ազատելը
Հոդված 55. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձին ազատելը
1. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձը սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի որոշման հիման վրա ենթակա է ազատ արձակման, եթե պարզվել են սույն օրենքի 33-րդ կամ 62-րդ հոդվածով նախատեսված՝ հանձնումը բացառող հանգամանքները, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված դեպքի, կամ եթե հանձնումը պահանջող օտարերկրյա պետության իրավասու մարմինը հրաժարվել է հանձնման պահանջից:
2. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձը ենթակա է ազատ արձակման նաև`
1) հանձնելու վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցումը ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում չստացվելու դեպքում՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ղեկավարի որոշմամբ.
2) հանձնելու համար կալանավորում կիրառելու կամ փաստացի հանձնելու նպատակով կալանավորում կիրառելու միջնորդությունը Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից մերժվելու դեպքում՝ դատարանի որոշմամբ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
3) հանձնելու համար կալանավորման ժամկետում անձին հանձնելու հարցը չլուծելու դեպքում՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ղեկավարի որոշմամբ.
4) օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձի հանձնումը փաստացի չիրականացվելու դեպքում՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավասու մարմնի որոշմամբ.
5) հանձնման միջնորդության կապակցությամբ պահանջված լրացուցիչ տեղեկությունները (երաշխիքները) միջազգային պայմանագրով կամ սահմանված ժամկետներում չտրամադրվելու դեպքում՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի որոշմամբ:
3. Հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությունը մերժելը հիմք չէ ժամանակավոր կալանավորված անձին կալանքից ազատելու համար:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով անձին ազատելը չի խոչընդոտում նրա նկատմամբ հանձնելու կամ փաստացի հանձնելու նպատակով կալանավորում կիրառելը: