Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՊԱՏԺԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 87. Հայաստանի Հանրապետության տարածքում հսկողություն իրականացնելու համար օտարերկրյա պետության իրավասու դատարանի որոշման կատարման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 87. Հայաստանի Հանրապետության տարածքում հսկողություն իրականացնելու համար օտարերկրյա պետության իրավասու դատարանի որոշման կատարման կարգը

1. Պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հսկողություն իրականացնելու համար տեղափոխելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության իրավասու մարմինների միջև համաձայնություն ձեռք բերվելուց հետո Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդության հիման վրա օտարերկրյա պետության դատարանի որոշումը ենթակա է ճանաչման և կատարման սույն օրենքի 9-րդ գլխի համապատասխան հոդվածներով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի 9-րդ գլխի համապատասխան հոդվածներով սահմանված կարգով օտարերկրյա պետության դատարանի՝ պատժից պայմանական ազատելու մասին որոշման ճանաչումից հետո Հայաստանի Հանրապետություն տեղափոխված պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձի վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի և «Պրոբացիայի մասին» օրենքի գործողությունը:

3. Հսկողություն իրականացնելու համար պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն նրա նկատմամբ առաջացնում է նույն իրավական հետևանքները, ինչ կառաջանար, եթե տվյալ անձը դատապարտված լիներ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ իրավասու դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։