Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ
Հոդված 53. Նկատողությունը
Հոդված 53. Նկատողությունը
1. Նկատողությունը դատական նիստի ընթացքում դատական նիստին մասնակցող անձին ուղղված պատշաճ վարքագիծ դրսևորելու կամ իրավասու անձի կարգադրություններին ենթարկվելու հրահանգ է:
2. Նկատողությունը տրվում է բանավոր՝ ներառելով դատական նիստի արձանագրության մեջ:
3. Նկատողության պահանջները չկատարելը կարող է առաջ բերել սույն օրենքով նախատեսված այլ սանկցիայի կիրառման: Այդ հնարավորության, ինչպես նաև ավելի խիստ սանկցիայի կիրառման հետևանքների մասին դատարանը նկատողության յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկացնում է անձին, որի նկատմամբ կիրառվել է նկատողությունը: