Հոդված 59. Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները
Հոդված 59. Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները
1. Եթե սույն գլխի նորմերով սահմանված կարգով անձը Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության իրավասությանն է հանձնվել իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելու կամ դատավճռի կատարումն ապահովելու համար, ապա առանց հանձնումը թույլատրած՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինների, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից հանձնման մասին հարցում ներկայացվելու դեպքում՝ օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնի համաձայնության, այդ անձի նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել կամ դատավճիռն ի կատար ածվել մինչև նրան հանձնելը կատարած այն հանցանքի համար, որի համար նրա հանձնումը չի իրականացվել:
2. Առանց հանձնումը թույլատրած իրավասու մարմնի համաձայնության` հանձնված անձը չի կարող հանձնվել երրորդ պետության:
3. Հանձնումը թույլատրած իրավասու մարմնի համաձայնությունը չի պահանջվում, եթե հանձնված անձը, լինելով օտարերկրյա քաղաքացի կամ օտարերկրյա պետության քաղաքացիություն չունեցող անձ, իր նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխան վարութային գործողությունների կատարումն ավարտելուց, իսկ նրան դատապարտելու դեպքում՝ պատիժը կրելուց կամ օրենքով նախատեսված այլ հիմքերով պատժից վաղաժամկետ ազատվելուց հետո` 45 օրվա ընթացքում, չի լքում Հայաստանի Հանրապետության տարածքը կամ եթե լքելուց հետո ինքնակամ վերադառնում է: Նշված ժամկետում չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձն իրենից անկախ հանգամանքների պատճառով չէր կարող լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: