Հոդված 58. Հանձնումը թույլատրելու մասին որոշման կատարումը
Հոդված 58. Հանձնումը թույլատրելու մասին որոշման կատարումը
1. Անձի հանձնման մասին վերջնական որոշումն ընդունվելուց հետո օտարերկրյա պետության իրավասու մարմինը, որի հանձնման մասին հարցումը բավարարվել է, ծանուցվում է անձին հանձնելու ժամանակի և տեղի մասին:
2. Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմինը, որին ուղարկվել է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումը, հանձնման ենթակա անձի տեղափոխումը չի իրականացնում համաձայնեցված ժամկետում, ապա հանձնման ենթակա անձն ազատվում է կալանքից:
3. Հանձնումը թույլատրելու մասին որոշումը չի կարող կատարվել, եթե մինչև հանձնման ենթակա անձի հանձնումը փաստացի իրականացնելու օրվա վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելը հանձնումը հայցող օտարերկրյա պետության իրավասու մարմինը հրաժարվում է հանձնման պահանջից, կամ հանձնումը փաստացի իրականացնելու օրվա դրությամբ անցել են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության օրենսդրությամբ քրեական հետապնդման կամ դատավճռի կատարման համար սահմանված վաղեմության ժամկետները, բացառությամբ այն դեպքերի, երբ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: