Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 82. Միջազգային պայմանագրի բացակայության դեպքում դատապարտյալի փոխանցումը մերժելու հիմքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 82. Միջազգային պայմանագրի բացակայության դեպքում դատապարտյալի փոխանցումը մերժելու հիմքերը

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի բացակայությամբ փոխադարձության հիման վրա դատապարտյալի փոխանցումը ենթակա է մերժման սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

2. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կարող է մերժել դատապարտյալի փոխանցումը օտարերկրյա պետությանը, եթե վերջինս մինչև դատապարտվելը բնակվել կամ աշխատել է դատավճիռը կայացրած պետությունում այնքան ժամանակ, որ ինտեգրվել է տվյալ պետության հասարակությանը, և դատապարտյալի սոցիալական վերաինտեգրմանը չի նպաստի մեկ այլ պետություն փոխանցվելը՝ անկախ վերջինիս քաղաքացիության երկիր հանդիսանալու փաստից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։