Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 50. Միջնորդությունների և բողոքների քննության ընթացակարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 50. Միջնորդությունների և բողոքների քննության ընթացակարգը

1. Սույն օրենքով նախատեսված միջնորդությունների և բողոքների քննությունն իրականացվում է բանավոր, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ գրավոր ընթացակարգով:

2. Գրավոր ընթացակարգով քննությունն իրականացվում է առանց դատական նիստ անցկացվելու: Քննությանը մասնակցող անձինք իրենց բացատրությունները, դրանք հիմնավորող նյութերը, միջնորդությունները, ինչպես նաև բողոքի պատասխանը ներկայացնում են գրավոր՝ համապատասխան միջնորդությունները կամ բողոքները քննության առնելու մասին որոշման մեջ նշված ժամկետում: Գրավոր ընթացակարգով իրականացվող քննությանը մասնակցող անձինք տեղեկացվում են միայն դատական ակտի կայացման օրվա մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։