Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 77. Դատապարտյալի փոխանցման իրավական հետևանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 77. Դատապարտյալի փոխանցման իրավական հետևանքները

1. Դատապարտյալի փոխանցումն իրականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հսկողության տակ վերցնելը կասեցնում է դատավճիռը կայացրած պետության տարածքում դատավճռի կատարումը:

2. Դատավճիռը կայացրած պետությունը կարող է փոփոխել իր պետության իրավասու դատարանի կայացրած դատավճիռը կամ փոխանցված դատապարտյալի նկատմամբ կիրառել համաներում կամ վերջինիս ներում շնորհել: Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից սույն մասով նախատեսված որոշումներից յուրաքանչյուրի մասին տեղեկացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի դատապարտյալի նկատմամբ դրանք կիրառելու ուղղությամբ:

3. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պարտավոր է դադարեցնել դատավճռի կատարումը այն պահից, երբ դատապարտյալի փոխանցումն իրականացնելուց հետո դատավճիռը կայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմինը կծանուցի սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ որոշման ընդունման մասին, որի հիման վրա դատավճիռն այլևս կատարման ենթակա չէ:

4. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պարտավոր է դադարեցնել դատավճռի կատարումն այն պահից, երբ դատապարտյալի փոխանցումն իրականացնելուց հետո դատավճիռը կայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմինը կծանուցի տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան դատավճռի վերանայման և դատապարտյալին արդարացնելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ:

5. Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված որոշումների մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պարտավոր է եռամսյա ժամկետում ծանուցել նաև օտարերկրյա պետության իրավասու մարմնին այն դեպքում, երբ դատավճիռ կայացնող և դատապարտյալի փոխանցումն իրականացրած պետությունը Հայաստանի Հանրապետությունն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։