Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 14. Որպես վկա, տուժող, գույքային պատասխանող, նրանց օրինական կամ լիազոր ներկայացուցիչ, փորձագետ՝ Հայաստանի Հանրապետություն կանչելը և վարութային գործողություններ կատարելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Որպես վկա, տուժող, գույքային պատասխանող, նրանց օրինական կամ լիազոր ներկայացուցիչ, փորձագետ՝ Հայաստանի Հանրապետություն կանչելը և վարութային գործողություններ կատարելը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող քրեական վարույթով որպես վկա, տուժող, գույքային պատասխանող, նրանց օրինական կամ լիազոր ներկայացուցիչ, փորձագետ հանդես եկող անձինք, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով կարող են իրավասու մարմնի հարցման հիման վրա կանչվել Հայաստանի Հանրապետություն՝ համապատասխան քրեական վարույթն իրականացնող դատարանի, դատախազի, քննիչի կողմից նրանց մասնակցությամբ անհրաժեշտ վարութային գործողություններ կատարելու համար:

2. Միջազգային պայմանագրերին համապատասխան՝ օտարերկրյա պետության տարածքում իրականացվող քրեական վարույթով որպես վկա, տուժող, գույքային պատասխանող, նրանց օրինական կամ լիազոր ներկայացուցիչ, փորձագետ հանդես եկող անձինք, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցման հիման վրա կարող են կանչվել տվյալ օտարերկրյա պետություն՝ համապատասխան քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նրանց մասնակցությամբ անհրաժեշտ վարութային գործողություններ կատարելու համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու ընթացքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նորմերը՝ համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով և երաշխիքների պահպանմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։