Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 37. Անձի հանձնման համար երաշխիքների տրամադրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 37. Անձի հանձնման համար երաշխիքների տրամադրումը

1. Սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված իրավասու մարմինը ըստ անհրաժեշտության հանձնման մասին հարցում ներկայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմնից կարող է պահանջել և ստանալ հանձնումն իրականացնելու համար անհրաժեշտ երաշխիքներ առ այն, որ՝

1) անձին հանձնելու դեպքում վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի, կամ անձը քրեական պատասխանատվության կենթարկվի միայն այն հանցանքի համար, որի առնչությամբ նրա հանձնումը պահանջվել է.

2) անձը չի հանձնվի կամ փոխանցվի երրորդ պետությանը՝ առանց հանձնումը թույլատրած Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի համաձայնության.

3) անձը, որի հանձնումը պահանջվել է, կկարողանա լքել հանձնումը պահանջող պետության տարածքն այն վարույթի ավարտից հետո, որի իրականացման համար պահանջվել է ենթադրյալ հանցանք կատարած անձի հանձնումը, իսկ դատապարտվելու դեպքում՝ դատավճռով նախատեսված պատիժը կրելուց հետո.

4) հանձնման դեպքում, տվյալ օտարերկրյա պետության օրենքներին համապատասխան, անձի նկատմամբ չի նշանակվի կամ չի կիրառվի մահապատիժ.

5) հանձնման դեպքում անձը կօգտվի տվյալ օտարերկրյա պետությունում առկա իրավական օգնության և պաշտպանության միջոցներից, և վերջինս չի ենթարկվի խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես նաև խտրական վերաբերմունքի՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից.

6) իր բացակայությամբ օտարերկրյա պետության տարածքում կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով հանձնելու դեպքում անձին կտրամադրվեն իր պաշտպանությունն իրականացնելու և արդար դատաքննություն ապահովելու համար օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները, և վերջինիս կտրամադրվի իր ներկայությամբ վերստին դատաքննություն իրականացնելու կամ առնվազն իր նկատմամբ կայացված դատավճռի վերանայման իրավունք.

7) իրավասու մարմնին անհրաժեշտ կարող են լինել անձի հանձնման վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։