Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ
Հոդված 60. Կրկնակի հանձնելը
Հոդված 60. Կրկնակի հանձնելը
1. Եթե սույն օրենքով սահմանված կարգով օտարերկրյա պետությանը հանձնված անձը խուսափում է տվյալ օտարերկրյա պետությունում իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումից կամ պատիժը կրելուց և վերադառնում է Հայաստանի Հանրապետության տարածք, ապա նույն օտարերկրյա պետության` նախկինում ներկայացրած հարցման շրջանակներում և հանձնման պահանջը գրավոր վերահաստատելու դեպքում նույն արարքի համար նրա հանձնումը կարող է քննարկվել սույն գլխով սահմանված կարգով: