Գլուխ 7 · ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 73. Երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի փոխանցման առանձնահատկությունները
Հոդված 73. Երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի փոխանցման առանձնահատկությունները
1. Ինչպես դատավճիռը կայացրած պետության, այնպես էլ դատավճռի հետագա կատարումն ապահովող պետության քաղաքացի հանդիսացող երկքաղաքացի դատապարտյալի փոխանցումը կարող է իրականացվել այն դեպքում, երբ վերջինիս փոխանցման միջնորդությամբ դիմել է դատավճիռը կայացրած պետության իրավասու մարմինը, կամ դատապարտյալի դիմումի հիման վրա ձեռք է բերվել օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնությունը:
2. Քաղաքացիություն չունեցող դատապարտյալի փոխանցումը կարող է իրականացվել այն դեպքում, երբ վերջինս ծնվել կամ մշտապես բնակվել է այն պետությունում, որտեղ ցանկություն է հայտնել փոխանցվելու: