Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՆՁՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 27. Միջնորդության կամ բողոքի քննության մասնակիցների մասնակցությունը բացառող հանգամանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Միջնորդության կամ բողոքի քննության մասնակիցների մասնակցությունը բացառող հանգամանքները

1. Սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի ներկայացուցիչը, հետաքննության մարմնի ներկայացուցիչը չեն կարող մասնակցել միջնորդությունների կամ բողոքների քննությանը, եթե քննությունն իրականացնող դատավորի հետ գտնվում են ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ:

2. Փաստաբանը չի կարող մասնակցել միջնորդությունների կամ բողոքների քննությանը, եթե՝

1) տվյալ քննությանը մասնակցել է որպես դատավոր կամ սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված իրավասու մարմնի ներկայացուցիչ, հետաքննության մարմնի աշխատակից.

2) գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ ներգրավման պահին մասնակցում է քննությանը.

3) օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու փաստաբան:

3. Անձի օրինական ներկայացուցիչը չի կարող մասնակցել միջնորդությունների կամ բողոքների քննությանը, եթե՝

1) գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն դատավորի, սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված իրավասու մարմնի ներկայացուցչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի հետ, որոնք մասնակցել կամ օրինական ներկայացուցչի ներգրավման պահին մասնակցում են քննությանը.

2) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել օրինական ներկայացուցիչ.

3) իր վարքագծով ակնհայտորեն վնասում է ներկայացվողի շահերը, իր վարքագծով խոչընդոտել է ներկայացվողի իրավունքների իրականացումը կամ հանգեցրել է դրանց խախտմանը.

4) նրա վերաբերյալ առկա են ներկայացվողի շահերի դեմ ուղղված ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր:

4. Անչափահաս մասնակցի ծնողը, որդեգրողը չեն կարող մասնակցել վարույթին սույն հոդվածի 3-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված դեպքերում:

5. Թարգմանիչը կամ դատական նիստի քարտուղարը չի կարող մասնակցել քննությանը, եթե՝

1) սույն օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել համապատասխանաբար թարգմանիչ կամ դատական նիստի քարտուղար.

2) դատավորի, քննությանը մասնակցող անձի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական այլ հարաբերությունների մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։