Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 61. Հանձնման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի բացակայության դեպքում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 61. Հանձնման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի բացակայության դեպքում

1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև հանձնման հարցերով միջազգային պայմանագրի բացակայության դեպքում համագործակցությունն իրականացվում է փոխադարձության վերաբերյալ դիվանագիտական ուղիներով պայմանավորվածություն ձեռք բերվելու միջոցով, որը պետք է արտաքին գործերի նախարարության միջոցով նախապես գրավոր համաձայնեցված լինի օտարերկրյա պետության և սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինների միջև:

2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի բացակայության դեպքում փոխադարձության մասին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ձեռք բերված համաձայնության հիման վրա հանձնման ընթացակարգն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն օրենքի 62-րդ հոդվածով հանձնումը մերժելու մասին լրացուցիչ հիմքերը մինչև տվյալ օտարերկրյա պետության հետ հանձնման հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագիր կնքելը կամ երկու պետությունների համար գործող բազմակողմ միջազգային պայմանագրին միանալը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։