Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՆՁՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 24. Ինքնաբացարկը, բացարկը կամ քննությանը մասնակցելուց հեռացնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Ինքնաբացարկը, բացարկը կամ քննությանը մասնակցելուց հեռացնելը

1. Ինքնաբացարկի, բացարկի կամ քննությանը մասնակցելուց հեռացնելու համար հիմք են միջնորդությունները և բողոքները քննող դատավորի (դատավորների), ինչպես նաև դրանց քննությանը մասնակցող անձանց մասնակցությունը բացառող՝ սույն օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք, որոնք տեղեկություններ ունեն քննությանն իրենց մասնակցությունը բացառող հանգամանքների վերաբերյալ, պարտավոր են դրանց մասին հայտնել քննությանը մասնակցող շահագրգիռ մասնակիցներին և դատարանին, իսկ այն դեպքում, երբ համոզմունք ունեն իրենց մասնակցությամբ քննության բնականոն ընթացքի անհնարինության վերաբերյալ՝ հայտնել ինքնաբացարկ կամ ներկայացնել քննությանը մասնակցելուց իրենց հեռացնելու մասին միջնորդություն:

3. Դատավորին բացարկ կարող է հայտնվել մինչև միջնորդության կամ բողոքի քննությունն սկսելը, բացառությամբ այն դեպքի, երբ բացարկ հայտնողը կհիմնավորի, որ բացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել քննությունն սկսվելուց հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել:

4. Բացարկի, ինքնաբացարկի, քննությանը մասնակցելուց հեռացնելու միջնորդությունը պետք է լինի փաստարկված: Նույն անձին նույն փաստարկմամբ բացարկ կամ միջնորդություն կարող է հայտնվել միայն մեկ անգամ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։