Հոդված 18. Իրավական օգնության շրջանակներում համատեղ քննչական խմբերի ստեղծումը
Հոդված 18. Իրավական օգնության շրջանակներում համատեղ քննչական խմբերի ստեղծումը
1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում իրավական օգնության շրջանակներում կարող են ստեղծվել համատեղ քննչական խմբեր:
2. Համատեղ քննչական խումբը կազմվում է ոչ պակաս, քան երկու պետությունների իրավասու մարմինների կողմից, որը գործում է այն ստեղծող պետություններից մեկի տարածքում, եթե՝
1) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետության (պետությունների) տարածքում հանցանքներով ընթացող քննությունը պահանջում է բարդ և մյուս պետության հետ կապ ունեցող քննություն վարելու անհրաժեշտություն.
2) մեկից ավելի պետություններ իրականացնում են հանցանքի քննություն, որում վարույթի հանգամանքների համար անհրաժեշտ է ներգրավված պետությունների համակարգված համաձայնությունը:
3. Համատեղ քննչական խումբ ստեղծելու համար Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության իրավասու և կենտրոնական մարմինների միջև ստորագրվում է հատուկ համաձայնագիր, որը չի հանդիսանում միջազգային պայմանագիր, կնքվում է որոշակի ժամկետով և սահմանում է համատեղ քննչական խմբի անդամներից յուրաքանչյուրի իրավասությունների սահմաններն ու գործառույթները՝ իրենց պետությունների ներքին օրենսդրությանը համապատասխան: