Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 49. Միջնորդությունների և բողոքների քննության կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 49. Միջնորդությունների և բողոքների քննության կարգը

1. Սույն օրենքով նախատեսված միջնորդությունները կամ բողոքներն ստանալիս դատարանն անհապաղ որոշում է կայացնում միջնորդությունը կամ բողոքը քննության առնելու և դատական նիստ նշանակելու մասին, որի մասին ծանուցում է քննությանը մասնակցող անձանց:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ այն կայացրած դատարանի և դատավորի, որոշումը կայացնելու օրվա, ինչպես նաև դատական նիստի վայրի և ժամանակի մասին:

3. Դատական նիստը դատավորն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 266-րդ հոդվածով սահմանված կարգով այնքանով, որքանով նշված հոդվածով սահմանված դրույթները կիրառելի են սույն գլխով նախատեսված վարույթներով միջնորդությունների քննության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։